Հունիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում սկսվել է hայկական կուսակցությունների երրորդ համաժողովը, որին մասնակցում են ՀՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչները, արտախորհրդարանական քաղաքական ուժերը և Արցախի Հանրապետության խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը:
Սրտի կաթվածից մահացել է Վանուատուի նախագահ Բոլդուին Լոնսդեյլը, հայտնում է նորզելանդական ռադիոն: Լոնսդեյլը մահացել է մայրաքաղաք Պորտ Վիլի հիվանդանոցում, ուր նրան վատ ինքնազգացողությամբ տեղափոխել են երեկ երեկոյան:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը գտնվում է Արցախում, գիշերը արձագանքել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցներից երեք զինծառայողների զոհվելու դեպքին:
Երեկ Արցախի սահմանին Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ հերթական ահաբեկչական գործողությունը՝ ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ տեղի ունեցածը յուրաքանչյուրի համար ընդունվում է որպես անձնական կորուստ։
Թվիթերում արած գրառմամբ ԱՄՆ նախագահը, ըստ էության, հաստատել է, որ հետաքննության տակ է ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին պաշտոնանկ անելու համար։ Ընդդիմախոսները Քոմիին պաշտոնանկելու Թրամփի որոշումը համարում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փորձ:
«Բիլդը» հաղորդում է, որ Հելմուտ Կոլը, որ Գերմանիան ղեկավարել է սառը պատերազմի և վերամիավորման տարիներին, մահացել է Ռինելանդ-Պալատինատեի իր տանը, 87 տարեկանում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որևէ մեկին չի հաջողվել ապացուցել իր կապերը Կրեմլի հետ: «Ռուսաստանի հետ իմ դավադրության» շուրջ 7 ամսվա հետաքննությունից և Կոմիտեի լսումներից հետո ոչ ոք այդպես էլ չի կարողացել որևէ ապացույց ներկայացնել. Ցավալի է»,- Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նա «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման և ամրապնդման գործում մեծապես կարևորել է «Գազպրոմ» ընկերության դերը, «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության ծրագրերը, որոնք ուղղակիորեն անդրադառնում են նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա»:
Լոնդոնում բարձրահարկ բնակելի շենքի հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 30-ի, 24 մարդ դեռ հիվանդանոցներում է՝ հայտնում է բրիտանական ոստիկանությունը: Մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...